Մոսկվան չի ցանկանում տեսնել հաշտության պայմանագրի կնքում Բաքվի ու Երևանի միջև, «Ամերիկայի Ձայն»
![]() 271 Շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ., 12:36 «Ամերիկայի Ձայն»-ը գրում է․ «Ամերիկացի վերլուծաբանները քննարկում են, թե որքանով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացությունը կարող է հանգեցնել հայ-ադրբեջանական ռազմական նոր ընդհարումներին «Ես հավանական կամ ծրագրած լարվածության նախանշան չեմ տեսնում, սակայն մենք վերջին տարիներին գիտենք, որ ռազմական բախումը կարող է շատ արագ բռնկվել ամեն մի պատճառից»,- ասել է Վեյցը «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում: Իր հերթին Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում տեսնում է ռազմական հակամարտության վերսկսման լուրջ սպառնալիք: «Կարծում եմ, որ այստեղ պատասխանատվությունը միանգամայն ուղղակիորեն Բաքվի իշխանությունների վրա է: Ես տեսել եմ, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում այսպես կոչված ՀԿ-ների ցույցերը, սակայն Ադրբեջանում չկան անկախ հասարակական կազմակերպություններ։ Այդ մարդկանց թույլ չէին տա ցույցեր անել անգամ Բաքվի հրապարակում, եթե նրանք ցանկանային բողոքի ցույց անել բնապահպանական խնդիրների շուրջ»,- պնդում է նախկին դեսպանը «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայության հետ հետ զրույցում: Նախկին դեսպանը կարևորում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը: Ոչ ԱՄՆ-ի, ոչ ԵՄ-ի, ոչ էլ առավել ևս Ռուսաստանի միջնորդությունը չի կարող տալ այն արդյունքը, որին հնարավոր է հասնել անմիջական երկկողմ շփումների միջոցով, պնդում է Կազլյարիչը: «Մենք հայտնվեցինք այն իրավիճակում, երբ ռուսները վերահսկում են ամեն ինչ, իսկ մենք այլևս մոտ չենք խաղաղությանն ու այն խնդիրների քննարկմանը, որոնք պետք է կարգավերվեն ուղղակիորեն Հայաստանի և Ադրբեջանի կողմից»,- պնդում է նա: Ըստ Կազլյարիչի՝ Բաքուն և Երևանը հնարավորություն են տվել Մոսկվային ավելի մեծ դերակատարում ունենալ գործընթացում, իսկ խաղաղապահ առաքելության միանձնյա հանձնումը Ռուսաստանին, նրա խոսքերով, մեծ սխալ էր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար: Ռուսասատանը չի ցանկանում խաղաղություն, շեշտում է նա: «Այն, որ դա մեծ սխալ էր ավելի ընդգծված դարձավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցեղասպան ներխուժումից հետո: Նրանք ապացուցեցին, որ չեն կարող խաղալ անկախ խաղաղապահի դեր հարևան երկրում»,- պնդում է Կազլյարիչը: Ռիչարդ Վեյցը իր հերթին համակարծիք է, որ Մոսկվան չի ցանկանում տեսնել հաշտության պայմանագրի կնքում Բաքվի ու Երևանի միջև՝ ցանկանալով խաղալ լարվածության վրա: «Նրանք ուզում են ակտիվ և չկարգավորված պահել հակամարտությունը, բայց չեմ կարծում, որ այս պահին ցանկանում են, որ այն բռնկվի։ Նրանք խնդիր ունեն բավարար ուժեր ունենալու հետ, հատկապես հիմա Ուկրաինայում: Չեմ գտնում, որ Մոսկվան այժմ կձգտի ավելի շատ խաղաղապահներ տրամադրել կամ զբաղվել նոր հակամարտությունով»,- պնդում է Վեյնցը: Վեյնցն ընդգծում է, որ չնայած ռուս խաղաղապահները քննադատության են ենթարկվում երկու կողմերից, Մոսկվան շարունակում է որոշակի առաջնային դեր խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացում, ի տարբերություն արևմտյան տերությունների: «Անվտանգության խորհուրդի նիստում ամերիկյան կողմը հայտարարեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է աջակցել կողմերին միակողմանի, երկկողմանի կամ բազմակողմանի ձևաչափերով, սակայն որևէ կոնկրետ նախաձեռնություն առաջ չի քաշվում» Նրա կարծիքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն այսօր ուղղակի առաջնահերթություն չէ Արևմուտքի համար՝ համեմատած մյուս խնդիրների հետ, որոնց հետ այն առնչվում է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
