Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Չնայած լավատեսության ոչ մի նախադրյալ չկա, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու». Հովսեփ Կուբատյանը՝ արցախցիներին

«Չնայած լավատեսության ոչ մի նախադրյալ չկա, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու». Հովսեփ Կուբատյանը՝ արցախցիներին
300
Կիրակի, 01 հունվարի, 2023 թ., 07:06

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում եմ Արցախի մեր հայրենակիցների Նոր տարին: Այս օրերին դուք դաձել եք անկարողության, անտարբերության, ապաշնորհության և տարբեր շահերի բախման գերին ու Հայաստանը, որպես պետություն այլևս չի կարողանում ապահովել ձեր անվտանգությունը, իսկ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները մասնավոր զրույցներում պատմում են, թե ինչ վատն են արցախցիները, մեզ չեն սիրում, մեզ թալանել են ու նման անհեթեթ բաներ: Այս կապակցությամբ կարող եմ ասել, որ երկու տարի ծառայել եմ Արցախի գլխավոր շտաբում ու ինձ բոլոր արցախցի սպաները վերաբերվել են իրենց երեխու պես:
Պինդ եղեք, չտրվեք սադրանքների ու չնայած լավատեսության ոչ մի նախադրյալ չկա, վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»: