«Այդ փաստաթուղթն այնպիսին չէ, ինչպիսին ասում է Լավրովը»․ Տիգրան Թորոսյան
![]() 381 Շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ., 20:12 ՀՀ ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում քաղաքական առումով ամփոփելով տարին՝ իր խոսքում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ դեկտեմբերի 1-ին արված հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներն ուզում են խաղաղության պայմանագիր կնքել Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ինչը ենթադրում է Ղարաբաղի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում։ «Անհեթեթություն է, ինչքան էլ տարօրինակ է, անգամ նման փորձառու դիվանագետը, ինչպիսին Լավրովն է, իրավունք չուներ կոպիտ սխալներ թույլ տալու, բայց երևի տեսնում է՝ ինչ մակարդակի են այդ գործընթացները, և փորձում է իր գործը հեշտացնել, իր համար ավելի նպաստավոր դիրքեր ստեղծել, որ անհրաժեշտության դեպքում ցույց տա, որ ինքը որևէ դերակատարում չունի այդ ամեն ինչի մեջ, որովհետև այդ նույն Ալմա-Աթայի հռչակագիրն ընդհանրապես կարգավիճակ չունեցող մի փաստաթուղթ է, այդ փաստաթուղթն էնպիսին չի, ինչպիսին ասում է Լավրովը։ Քանի որ Լավրովի դիմաց տգետ, ոչինչ չպատկերացնող, ոչ մի գիտելիք չունեցող մարդիկ են, Լավրովն ինչ ուզենա կարող է ասել և որևէ հակառակ բան չի ստանա»,- ընդգծել է Թորոսյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
