Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ստեղծված իրավիճակում ՀՀ-ին չի մնում այլ ելք»․ Լևոն Շիրինյան

«Ստեղծված իրավիճակում ՀՀ-ին չի մնում այլ ելք»․ Լևոն Շիրինյան
362
Երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ., 00:30

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայրենակի՛ց, Հայաստանի բարին կամեցող։
Հայաստանն ապրում է հազարամյակների իր մաքառումների դժվարագույն շրջափուլը։ Հայությանը բարեկամ հորջորջված Հյուսիսի դարչնագույն ժանտախտը հեծած թաթարական ջորիին, արշավում է Հայոց Միջնաբերդ...սակայն հանդիպելով ՀՀ դիմադրությանն ու պետականության շուրջ համախմբված ուժերի անկոտրում կամքին, խուսանավում է, հընթացս չխորշելով ճնշման ստորագրույն ձևերից, ինչպիսին շրջափակումն է՝ голодомор-ը, իրականացնելով кольцо -2 գործողությունը։
Ստեղծված իրավիճակում ՀՀ-ին չի մնում այլ ելք, քան ընթացիկ կյանքի կազմակերպմանը զուգընթաց, փոխել երկրի ներքին կյանքի զարգացման շեշտադրումները, գիտակցելով, որ վայրկյանը ոսկի է, որ անթույլատրելի է ժամանակի մսխումը. այն է՝ ապավինելով սեփական առկա ռեսուրսներին, հենվել հայ ՖԻԶԻԿԱՅԻ, հայ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ մտքի ու հայ համահավաք ԿԱՊԻՏԱԼԻ վրա՝ ուղղորդվել հայ ՔԱՂԱՔԱԿԱՆ ակադեմիական մտքի հարացույցով,կատարել ՃԵՂՔՈՒՄ, յուրատեսակ մի առկայծում, եթե կուզեք մի вспышка, ապահովել հայ բարձր ՄՇԱԿՈՒՅԹԻ առաջընթացը, Հայաստանի ԹՌԻՉՔԸ դեպի ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒն։
2023-ից պատմության խորխորատներում թողնելով հայությանը անհամար վնասներ բերած «ռուսական օրիենտացիան/ կողմնորոշումը/» , Հայաստանը նոր և իրական դաշնակիցների որոնման ճանապարհով կգնա դեպի «Հայաստանի վերականգնում»։
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ»։

Աղբյուրը`   Լևոն Շիրինյան