Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բերձորի միջանցքի բացման բանալին գտնվում է Երևանի կենտրոնում». Վահրամ Մարտիրոսյան

«Բերձորի միջանցքի բացման բանալին գտնվում է Երևանի կենտրոնում». Վահրամ Մարտիրոսյան
513
Երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ., 21:42

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչու է Բերձորի միջանցքի և ընդհանուր անվտանգային խնդիրների լուծման բանալին գտնվում միայն իշխանափոխության մեջ։
- Օրինակ մեկը հարցրել է, թե ինչի՞ է մեր ու Չինաստանի հարաբերությունները վատ։ Իսկ պատճառը նա է, որ անհասկանալի մոտիվացիայով Փաշինյանը միացել էր Չինաստանում Ույղուրների իրավունքները ճնշումը դատապարտող հայտարարությանը։ Հիշեցնեմ, որ մենք Չինաստանից ստանում էինք հեռահար համազարկային կայանները և այլ սպառազինություն։ Իմ զինվոր ժամանակ ես զորահանդեսին մասնակցում էի չինական արտադրության ինքնաձիգով։ Իսկ այս ամենը հիմա չկա, որովհետև կա Փաշինյանը։
- Երբ մեկը փողոցային պայքարով գալիս է իշխանության և հետո զորք է ուղարկում Ղազախստան ճնշելու փողոցային դեմոկրատիան, ապա Արևմուտքում այդ մեկին մեղմ ասած չեն սիրելու։ Արևմտյան քաղաքական կուլտուրային մի քիչ ծանոթ մարդու համար պարզ է, որ դիկտատորներին փրկող, պատերազմում պարտված, իր երկրի շահերը չպաշտպանող և աշխարհից միայն ողորմություն խնդրող անձին ոչ թե չեն հարգելու, այլ այդ տեսակին համարելու են քաղաքական մարմնավաճառ։ Եվ սա ոչ մի կապ չունի Real Politic հասկացության հետ։
- Երբ մեկը գնում փաթաթվում է Պուտինին, բայց մյուս կողմից իր սատելիտների միջոցով հրահրում է ծայրահեղ ռուսաֆոբիա։ Երբ մեկը մի օր ծնկաչոք ներողություն է խնդրում, իսկ հաջորդ օրը ռուս գործիչների մուտքն է արգելում։ Երբ մեկը գնում է հանդիպման ու ձայն չի հանում, բայց հետ վերադառնալով սկսում է հետևից խոսել։ Եվ վերջը վերջով անհասկանալի են նաև այդ մեկի նպատակները և ցանկությունները, ապա Ռուսաստանի վերաբերմունքը դեպի ՀՀ-ն չի կարող ադեկվատ լինել նույնպես։
- Երբ մեկը առանց Իրանի հետ դիվանագիտական կոնսուլտացիաների՝ թքած ունեմ ձեր վրա սկզբունքով գնում ու Իսրայելում միակողմանի դեսպանատուն է բացում։ Երբ մեկը անհասկանալի մոտիվացիներով հայտարարում է, թե Իրանը բռնապետական երկիր է։ Երբ մեկը չգիտես ինչի Փելոսիի այցի ժամանակ հիշում է Հայ-Պարսկական պատերազմները, ապա էլի Իրանցիների մենթալիտետին մի քիչ ծանոթ մարդը կասի, որ Իրանում Փաշինյանին մեղմ ասած չեն սիրելու։
Փաշինյանի հեռանալը իհարկե չի լուծի մեր բոլոր խնդիրները, բայց մեր խնդիրները կսկսեն լուծվել։ Կբացվեն մեր օդերը, կունենանք լրիվ այլ հարաբերություններ մեզ շրջապատող ուժային կենտրոնների հետ։ Կա մեկ պարզ իրողություն՝ բացի թուրքերից ոչ մեկին մեր այստեղից վերանալը ձեռնտու չէ։
Բերձորի միջանցքի բացման բանալին գտնվում է Երևանի կենտրոնում։ Իսկ այլ վայրերում բանալի փնտրողները կամ մակաբույծներ են, կամ քաղաքական աղանդավորներ»։