Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«44-օրյա պատերազմի վերաբերյալ նախաձեռնվել է 1600 վարույթ». Արգիշտի Քյարամյան

«44-օրյա պատերազմի վերաբերյալ նախաձեռնվել է 1600 վարույթ». Արգիշտի Քյարամյան
250
Չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ., 23:30

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը այսօր Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցում ասել է, որ համաձայն չէ, թե 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթները ձգձգվում են։ Ձձգձգման մասին խոսելիս պետք է անդրադառնալ վարույթների ծավալին և քննության որակին։
Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ նախաձեռնվել է 1600 վարույթ, որոնցից 160-ի ընթացքը լուծվել է։
ՔԿ նախագահն ընդգծեց, որ շատ դետալային քննություն է իրականացվում, քննության լայն շրջանակ է վերցվել, որպեսզի հնարավոր լինի բացահայտել բոլոր հարցերը՝ իրենց մանրամասնություններով։
Նրա խոսքով՝ առնվազն 17.000 մարդ է հարցաքննվել, քրեական գործերը պայմանականորեն բաժանվել են 2 մասի՝ սպաների և շարքային անձնակազմի վերաբերյալ քննվող քրեական գործեր։

Օրինակ, 10-րդ դիվիզիայի վերաբերյալ քննվող քրեական գործ, 18-րդ դիվիզիայի, առաջին բանակային կորպուսի վերաբերյալ, Շուշիի անկման դրվագն առանձին քրգործով է քննվում, հոկտեմբերի 7-8-ի վերաբերյալ օպերացիան և այլն։

Նա հայտնեց, որ 70-ից ավելի սպաներ մեղադրյալ են։