Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Քյարամյանը՝ Պեմզաշենի ոճրագործության հետաքննության մասին

Քյարամյանը՝ Պեմզաշենի ոճրագործության հետաքննության մասին
281
Չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ., 23:48

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կարծում է, որ Պեմզաշենի ողբերգական դեպքում իրավապահների մեղքը չկա, քանի որ այն իրագործելու մեջ կասկածվող անձինք երբևէ իրավապահների ուշադրության կենտրոնում չեն հայտնվել: Հարցին՝ պեմզաշենցիները կասկածում են, որ 2 մեղադրյալներն են իրականում կատարել սպանությունները, Քյարամյանը պատասխանեց. «Կնոջ սպանության մեջ կասկածվում են 2-ն էլ, իսկ երեխաների սպանության մեջ կասկածվում է հոգեկան խանգարումներ ունեցող անձը: Կոնկրետ սպանությունների կատարման փաստն այս անձի կողմից ամբողջովին հիմնավորված է՝ դատահոգեբուժական, դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում»: