Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այս անորոշ ու վախեցնող լռությունն անթույլատրելի է». Թաթուլ Հակոբյան

«Այս անորոշ ու վախեցնող լռությունն անթույլատրելի է». Թաթուլ Հակոբյան
318
Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 10:00

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս անորոշ ու վախեցնող լռությունը անթույլատրելի է այլևս:
Պետք է հասկանալ՝ ի՞նչ բանակցություններ են գնում, ի՞նչ պայմանավորվածություններ կան:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը պետք է խոսեն:
Եթե նրանք չեն կարողանում խոսել, պետք է խոսեն Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարները՝ ինչու ոչ՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Վիտալի Բալասանյանը...
Եթե անգամ խոսելու շատ բան չկա և հուսադրող բան չկա, չի կարելի 120 հազար մարդուն այսպես թողնել անորոշության մեջ:
Պետք է պարզ խոսել ժողովրդի հետ և ասել, թե Ռուսաստանը և Ադրբեջանը ինչ են դրել մեր սեղանին:
Պետք է հասկանալ, թե ինչը կարող ենք փրկել և ինչը ոչ: Այս ընթացքը մեր դեմ է աշխատում, ժամանակը մեր դեմ է աշխատում, հնարավոր է՝ 1 կամ 2 տարի հետո մեր կողմից աշխատի, բայց իմ զգացողությամբ, այսօր ժամանակը մեր դեմ է աշխատում:
Պետք է հասկանալ, թե որն է չարյաց փոքրագույնը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան