Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ոտքից գլուխ, սկսած գլխից, պիտի փոխվենք». Հովհաննես Ավետիսյան

«Ոտքից գլուխ, սկսած գլխից, պիտի փոխվենք». Հովհաննես Ավետիսյան
249
Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 17:18

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր հանրությունը՝ իր քաղաքական առաջնորդությամբ (իշխանական և ընդդիմադիր), սեփական տեսակի հանդեպ կարեկցանքի, հոգատարության և պատասխանատվության բացակայության նոր ռեկորդներ է սահմանում:
Սա ազդարարում է պետության դադարի համար անհրաժեշտ բոլոր պայմանները, քանզի վերոնշյալ հատկանիշներն են որ մարդկանց՝ ուղղակի ժողովուրդ լինելուց տարբերակում են ազգից, որը նաև ունակ է ունենալ սեփական պետական միավորը:
Սա ցուցանում է մեր հանրության մեջ առկա խորը պառակտվածությունը, և հանրային խնդիրների լուծման համար միատեղման կարողության բացակայությունը: Սա հետևանք է տարիներ շարունակ հանրության հանդեպ պետության հոգածության բացակայության, պետական համակարգը անձնական շահի ծառայեցման (փոխարեն հանրային խնդիրներ լուծելու) և սա անելու համար հանրությանը միտումնավոր դեգրադացման, ստով և կեղծիքով հանրությանը կառավարելու և կրթությունից զերծ պահելու քաղաքականության:
Ոտքից գլուխ, սկսած գլխից, պիտի փոխվենք, այլապես գոյության բնական իրավունքից զրկված ենք:
Արցախը մեր հանրության, որպես քաղաքական միավոր գոյության իրավունքի գլխավոր փորձաքարն է, և մենք շարունակում ենք ձախողել այս էական փորձությունը:
Այս իշխանությունը և դրա աջակից քաղաքական հռչակված խմբակները, որպես վերոնշյալ արատների վառ մարմնավորում, հանդիսանում են աղբյուր հանրության դեգրադացման պրոցեսի շարունակելիության: Հետևաբար դրանց հեռացումը երկրի կառավարումից շարունակում է մնալ համար մեկ խնդիրը:
Իսկ խնդրի լուծման համար պատասխանատվություն ստանձնող գեթ մեկ քաղաքական միավոր դեռևս չկա»: