Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ճանապարհի բացման շուրջ բանակցություններ համարյա չկան»․ Ռուբեն Վարդանյան

«Ճանապարհի բացման շուրջ բանակցություններ համարյա չկան»․ Ռուբեն Վարդանյան
874
Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 12:18

«Մենք արդեն օգտագործում ենք պահուստային ֆոնդը, եթե տեսնեք խանութների լուսանկարները, պարզ երևում է, որ համարյա ապրանք չկա: Մարդիկ ինքնուրույն վաճառում են մեկ կիլոգրամ սնունդ մի մարդու համար: Ողջունելի է, որ մարդկանց մեծամասնության մեջ հասկացողությունը կա, որ այս իրավիճակում պետք է իրենց համեստ պահեն։ Մենք կդիմանանք, այնպես չի, որ սովից մահանալու ենք, բայց պայմանները շատ ծանր են, դա կարող է երկար շարունակվել, մենք դրան պատրաստվում ենք»,- խոսելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճնաժամի մասին՝ News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Հարցին՝ ի՞նչ ինտենսիվությամբ են ընթանում ճանապարհի բացման շուրջ բանակցությունները, Վարդանյանն արձանագրել է, որ դրանք գրեթե չկան:
Խոսելով ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների դերակատարության մասին՝ Վարդանյանը նկատել է․ «Այն մարդիկ, որոնք քննադատում են ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում, գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար օգնում են Ադրբեջանին, որովհետև նույն բաներն են հնչեցնում, ինչ նրանք են ասում»։