Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Որոշ ժամանակ անց անելու են ճիշտ հակառակը». Հրանտ Բագրատյան

«Որոշ ժամանակ անց անելու են ճիշտ հակառակը». Հրանտ Բագրատյան
261
Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 14:30

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «25-րդ օրն է, որ Արցախը զուրկ է ռեսուրսների մատակարարումից։ Հումանիտար աղետի մեջ ենք։ ՀՀ իշխանություններն անընդհատ Ադրբեջանին ու ՌԴ-ին են մեղադրում՝ համարելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խախտված։ Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում՝ համարելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը առաջինը խախտած կողմ։ ՌԴ-ն մեղադրում է և Ադրբեջանին և Հայաստանին։ Իսկ Արցախն օրեցոր հալվում է։ Ինչպես 2018-ին, երբ ՆՓ-ն ու ՔՊ-ն մանիպուլացնում էին հասարական կարծիքը, հիմա էլ մի արշավ են սկսել ՌԴ-ի դեմ։ Որոշ ժամանակ անց անելու են ճիշտ հակառակը։ Լավ եթե բոլորը խախտում են նոյեմբերի 9-ի կետերը, է գոնե ճանաչեք Արցախի անկախությունը։ ՀՀ-ից հետո այդ անկախությունը կճանաչի ևս մի երկու տասնյակ պետություն։ Թե «դուխներդ» չի հերիքում»:

Աղբյուրը`   Հրանտ Բագրատյան