Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Փաշինյանը գիտի, որ ԼՂ կամ Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշում չի ընդունվելու». քաղաքագետ

«Փաշինյանը գիտի, որ ԼՂ կամ Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշում չի ընդունվելու». քաղաքագետ
197
Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 14:42

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ո՞րն է Փաշինյանի մոտիվը
Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը է՛լ ավելի անհրաժեշտ է դարձնում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, և անհրաժեշտ է շարունակական ջանքեր գործադրել այս ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյան
05.01.2023
• Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի, որ ՄԱԿ-ում կամ այլ միջազգային կազմակերպությունում ԼՂ կամ Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու մասին որոշում չի ընդունվելու, մանավանդ, որ դրան կտրականապես դեմ է Ադրբեջանը:
Նման հայտարարությունները, որոնք իրականություն դառնալու հնարավորություն չունեն, շարունակ կրկնվում են Փաշինյանի ու ԱԳՆ-ի կողմից՝ «սադրիչ» որակվելով Մոսկվայում և Բաքվում:
Հետաքրքիր է՝ ո՞րն է ռեալությունից զուրկ նման հայտարարությունների քաղաքական, դիվանագիտական մոտիվը, ո՞րն է դրանց օգուտը»: