Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դեմ հարուցված քրգործը կարճվել է․ «Ժողովուրդ»
![]() 247 Ուրբաթ, 06 հունվարի, 2023 թ., 09:36 Ընտրակեղծիքներով կուսակցության վարչությունը ձևավորած Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ իբրև իշխող թիմ, շարունակում է «անողոք պայքարը» ընտրակեղծիքների և ընտրակաշառք երևույթի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է. նա մեղադրվում էր ընտրակաշառք բաժանելու մեջ: Հիշեցնենք, որ 2020 թվականին Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կալանավորվեց, իսկ ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց: Ազատ արձակելուց հետո նրան ԱԱԾ-ն կրկին կանչել էր հարցաքննության: Հավելենք, որ Աբրահամ Մանուկյանի դեմ միակ ցուցմունք տված անձը «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանն է, որի ցուցմունքը, ըստ էության, չի բավարարել Մանուկյանին պատժելու համար: Եւ արդյունքում երկու տարի անց քրգործը կարճվեց: Թեև Նիկոլ Փաշինյանի իշխանությունից այլ բան չէր էլ ակնկալվում. նրանք պակաս կեղծարարներ չեն: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
