Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«10 միլիոն հայերիս հավաքական ուժը/տկարությունը»․ Թաթուլ Հակոբյան

«10 միլիոն հայերիս հավաքական ուժը/տկարությունը»․ Թաթուլ Հակոբյան
228
Ուրբաթ, 06 հունվարի, 2023 թ., 20:18

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «10 միլիոն ՀԱՅԵՐԻՍ հավաքական ուժը/տկարությունը
44-օրյա աղետալի պատերազմը ջախջախեց հայ իրականության բազմաթիվ առասպելներ (հիմա նորերն են ստեղծվել/ստեղծվում, ավելի բթացնող ու վտանգավոր):
Մոլորակի 10 միլիոն ՀԱՅԵՐԻՍ հավաքական ուժը/տկարությունը այս օրերին ցուցիչ է:
Ի պատասխան Արցախի 120 հազար հայությանը 25 օր շրջափակման տակ պահող Ադրբեջանի և նրա դաշնակից Ռուսաստանի, մենք չենք կարողանում անգամ 25 րոպե 12 կամ 2 աշխատակից ունեցող մի շենք/դեսպանատուն շրջափակել:
Ես անձնապես պատրանքներ չեմ ունեցել և ոչ էլ հրաժեշտ եմ տալիս պատրանքներին, ես սա իմացել եմ և ուղղակի արձանագրում եմ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան