«Ուժով ինչպե՞ս բնապահպաններին հեռացնենք, գնանք ***ե՞նք»․ Հովիկ Աղազարյան
![]() 383 Ուրբաթ, 06 հունվարի, 2023 թ., 21:48 «Միջազգային կազմակերպությունները և Ռուսաստանը պետք է հարց դնեն, որ Արցախում հումանիտար աղետից խուսափելու համար առաջիկայում պետք է օդային ճանապարհը բացվի»․ այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Պատգամավորը նշել է, որ բարդ իրավիճակ է ստեղծվել, հնարավոր է, որ Լաչինի միջանցքի փակումը կազմակերպված է տարբեր ուժերի կողմից, այդ պատճառով միանշանակ լուծում հնարավոր չէ տալ, տարածաշրջանի երկրներն իրենց շահերով են առաջնորդվում, պետք է փորձենք քաղաքական լուծումներ գտնել: Անդրադառնալով քննադատություններին, որ Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված, պատգամավորը նշել է. «Իշխանությունն այնքան բան է անում, որ դրա հաջորդ քայլը պատերազմ հայտարարելն է, բայց այդ քայլին դեռ չենք գնում, գտնում ենք, որ պատերազմով չպետք է հարցերը լուծվեն, հարցերը պետք է դիվանագիտական մակարդակում լուծենք՝ շեշտը դնելով ռուս խաղաղապահներին մանդատով օժտելու կարևորության վրա: Պետք է ասենք՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունեք, չեք ուզում քայլերի դիմել, այդ դեպքում պետք է խաղաղապահներին միջազգային մանդատով ուժտելու հարցը լուծվի, հակառակ դեպքում՝ ցեղասպանություն կլինի: Մենք ուժով ինչպե՞ս հեռացնենք բնապահպաններին, գնանք քաղաքացիներին սպանե՞նք: Ռուսաստանը պետք է Բաքվին ասի, որ խաղաղ բնակչության հանդեպ չենք կարող կտրուկ քայլերի դիմել, օդը բացեք, որ շրջափակման դեմը կարողանանք առնել»,- ավելացրել է Աղազարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
