Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախի շրջափակումը դա նաև ռուս զինվորական հրամանատարության հարստացում է»․ Տիգրան Աթանեսյան

«Արցախի շրջափակումը դա նաև ռուս զինվորական հրամանատարության հարստացում է»․ Տիգրան Աթանեսյան
248
Ուրբաթ, 06 հունվարի, 2023 թ., 22:06

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրառումը. «Արցախի շրջափակումը նշանակում է նաև ռուս խաղաղապահների շրջափակում:
Սակայն, եթե ռուս զինվորականներն իրենց պարենային բավարարումը ստանում են ժամանակին, իսկ ըստ ամենայնի, դա այդպես էլ կա, ուրեմն Արցախի շրջափակումը դա նաև ռուս զինվորական հրամանատարության հարստացում է:
Իսկ եթե ռուսներն իրենց պարենը ստանում են ադրբեջանական տարածքով, ապա Արցախի շրջափակումը նշանակում է նաև ղարաբաղա-ռուսա-ադրբեջանական ստվերային բիզնեսի գոյացում և զարգացում:
Այսինքն՝ իրականությունը հերթական անգամ թաքցվում է մեզանից, տուժում է միայն շարքային արցախցին և նրա ընտանիքը, մյուս կողմից՝ էժան փիառով են զբաղվում որոշ քաղաքական բառիգներ, վայ կներեք, կոմերսանտ քաղաքական գործիչներ:
Դե մեր ազգային ինքնասիրության մասին չեմ խոսում, այսօր ֆանտաստիկայի օր չէ»:

Աղբյուրը`   Տիգրան Աթանեսյան