«Ալիևը նման ճնշումից ազատվելու համար փորձելու է դիտարկում անցկացնել Ծաղկաշենի հանքավայրում»․ Ա․ Սարգսյան
![]() 322 Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 00:36 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «ՀՀ բարեկամ երկրները համարում են, որ Լաչինի միջանցքի փակումը հետևանք է Արցախի չլուծված հիմնահարցի և փորձում են համաձայնեցնել Ադրբեջանի հետ Արցախ մշտադիտարկման խումբ ուղարկելու խնդիրը, այդ թվում՝ բնապահպանական հարցերով։ Մշտադիտարկման խմբի գնահատականով է ՄԱԿ-ի խաղաղարարի կամ զսպող ուժի մանդատ տրվում։ ՄԱԿ-ը նման մանդատ կարող է տալ նաև տեղում կանգնած ռուսական ուժերին, բայց այդ դեպքում նրանք պետք է գործեն ՄԱԿ-ի կանոնադրությամբ և հովանու ներքո։ Բնականաբար, Ադրբեջանը, իմ կարծիքով՝ նաև Ռուսաստանը շահագրգռված չեն տարածաշրջանում նոր ուժերի հայտնությամբ։ Հետևաբար, Ալիևը, նման սցենարի ճնշումից ազատվելու համար, փորձելու է ԼՂ իշխանության հետ անուղղակի համաձայնեցնելով, միակողմանի դիտարկում անցկացնել Ծաղկաշենի հանքավայրում և, մետալուրգիական համալիրի չաշխատելու համաձայնություն ունենալով՝ բացել ճանապարհը։ Արցախ միջազգային դիտորդական խմբերի ազատ մուտքը և նրանց մշտադիտարկումը, պետք է դառնա ինչպես ՀՀ իշխանության և հանրության, այնպես էլ արցախահայության հիմնական պահանջ։ Միջազգային դիտորդական խմբերի Արցախ մուտքը մերժելուն տրամաբանական պատրվակ գտնելը անհնարին է և նման պահանջը ոչ միայն փակուղի է մտցնում Ադրբեջանի ԱԳՆ-ին, այլև էլ ավելի ակնհայտ է դարձնում նրանց ոչ կառուցողական լինելը և ռուսական դաշտում գործելը։ Դիտորդական խմբերի Արցախ մուտքի պահանջը Ադրբեջանին քաղաքական ճնշման ենթարկելու լավագույն գործիքներից է, որ բոլոր հարթություններում պետք է կիրառել։ Այլ մոտեցումների դեպքում էլ ճանապարհը, իհարկե, կբացվի, բայց կրկին փակվելը բացառված չէ։ Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
