Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Չեմ մեղադրում արցախցիներին, մարդիկ իրենց «ճարն են տեսնում»»․ Կարեն Հեքիմյան

«Չեմ մեղադրում արցախցիներին, մարդիկ իրենց «ճարն են տեսնում»»․ Կարեն Հեքիմյան
445
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 14:42

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Վարդանյան Ռուբենն ասում է, որ «մի ունևոր ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը», իսկ մյուսը՝ «ռուս խաղաղապահների հետ բերել է ուտելիք և վաճառել մարդկանց վրա թանկ գնով»: Էն մյուսն էլ՝ «մի քանի տոննա բենզին փոխարինել է ինչ-որ մարդկանց հետ և դրա շնորհիվ իր երեխաները, ընտանիքը օգտագործեն շտապօգնության մեքենան...»:
Ես չեմ մեղադրում նմանօրինակ գործունեություն ծավալած արցախցիներին: Համատարած անիշխանություն է տիրում: Մարդիկ էլ իրենց «ճարն են տեսնում»:
Ավելին՝ ես չեմ կարող մեղադրել նաև ռուս խաղաղապահներին, քանզի ինձ համար անհայտ է, թե ով է ավելի անբարոյական՝ անբարոյականություն պատվիրո՞ղը, թե՞ իրագործողը:
Ինձ համար մի բան է միանշանակ՝ այսօրինակ իրավիճակի հիմնադիրները պետք է պատժվեն»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան