Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ի՞նչ է խանգարում Հայաստանին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»․ Կարեն Հեքիմյան

«Ի՞նչ է խանգարում Հայաստանին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»․ Կարեն Հեքիմյան
280
Երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ., 03:06

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «1989թ դեկտեմբերի 1-ի որոշմամբ Արցախը ՀՀ անբաժանելի մասն էր:
Այն պահից, երբ Արցախը դե յուրե դուրս եկավ ՀՀ կազմից, Հայաստանին վերապահված էր իրագործել միայն մեկ տարբերակ՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և այն դարձնել Կոսովո, Հյուսիսային Կիպրոս կամ, գոնե՝ Լուգանդոն:
30 տարի շարունակ ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ էլ երրորդը չարեցինք: Անընդհատ մեզ «հորդորում էին» սպասել: Սպասեցինք: Պարզեցինք, որ աշխարհը Կոսովոյից, Հյուսիսային Կիպրոսից և լուգանդոններից բացի այլ տարբերակ առայժմ չունի:
Հասել ենք կրիտիկական կետի: Այլևս կորցնելու բան չունենք: Ի՞նչ է խանգարում Հայաստանին պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Խորապես դեմ լինելով Արցախի անկախության գաղափարին, այնուամենայնիվ, ստիպված եմ արձանագրել, որ այս իրավիճակում այլ տարբերակ չկա: Հայաստանը պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի Արցախի հանդեպ»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան