Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նիկոլ, ինչո՞ւ ձայն չես հանում»․ Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ, ինչո՞ւ ձայն չես հանում»․ Էդուարդ Շարմազանով
264
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 16:42

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Դուք ոչ թե հակառուսական եք, այլ՝ պրոթուրքական։
Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից։
Նման գործողություններն անթույլատրելի ու դատապարտելի են։
Դա ուղիղ հարված է նախևառաջ ՀՀ անվտանգային շահերին։
Կրկնակի դատապարտելի է ռեժիմի պասերով խաղերը սրանց հետ։
Նիկոլ, ինչո՞ւ ձայն չես հանում։
Դուք էիք հայտարարում, որ «ամենից պրոռուսական իշխանությունն եք»։
Դուք ոչ պրոռուսական եք, ոչ էլ առավել ևս ՝պրոհայկական։
Դուք պրոթուրքական ռեժիմ եք ու վերջ։
Վաղն Էրդողանին ու Ալիևին պետք լինի, դուք ու ձեր «հաճախորդները» կդառնաք նորից «պրոռուսական»»։