Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ԱԺԲ-ն հայտնեց հաջորդ հավաքի օրը

ԱԺԲ-ն հայտնեց հաջորդ հավաքի օրը
273
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 17:24

Այսօր Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ բողոքի ակցիա իրականացնող ԱԺԲ-ականները քիչ առաջ ավարտեցին ակցիան: Նրանք հայտարարեցին, որ հաջորդ հավաքը կլինի չորեքշաբթի օրը ժամը 13:00-ին Երևանի Ազատության հրապարակում: «Երթով կշարժվենք դեպի ՌԴ դեսպանատուն: Հաջորդ քայլերի մասին կտեղեկացնենք դրանից հետո: Միջանցքը բացելու համար մենք շարունակական քայլեր ենք ձեռնարկելու: Այսօր մի քանի հարյուր հոգով էինք, կլինենք մի քանի հազար հոգով»,- հայտարարեցին ԱԺԲ ներկայացուցիչները: