«Շատ արագ պետք է դուրս գալ նախաաղետային քաոսից»․ Վահե Հովհաննիսյան
![]() 269 Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 02:18 Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածը. «Ինչ ենք անում մենք՝ բացի աղետին սպասելուց Մաս 1 Մենք հիմա բոլորս սպասում ենք ողբերգության. ի՞նչ ծավալներով, ի՞նչ դրսևորումներով և ո՞ր ամսին. չգիտենք։ Բայց սպասում ենք այդ ողբերգությանը։ Դուրս գալ քաոտիկ վիճակից Շատ արագ պետք է դուրս գալ նախաաղետային քաոսից։ Սա է այսօր ամենակարևոր խնդիրը։ Մեր ամեն ինչը քաոտիկ է, նույնիսկ՝ սրտացավ մտահոգություններն ու գրագետ առաջարկները։ Դրանք հիմնականում անհասցե են ու կորում են։ Հասկանանք՝ ինչ ունենք։ Հասկանանք՝ ինչից է պետք սկսել և ուր գնալ։ Ո՞ր օրերի, ո՞ր շաբաթների համար ի´նչ խնդիրներ ենք դնում։ Սա հավասարաչափ վերաբերում է և´ պետական համակարգին, և´ ընդդիմադիր միավորներին, և՛ Արցախի իշխանություններին, և´ հանրային գործիչների այն գրագետ շերտին, որը հոգնել է բոլորի անէֆեկտիվությունից։ Ամենակարևոր ու առաջին խնդիրը մթնոլորտի փոփոխությունն է։ Ռացիոնալ գաղափարներ ու գրագետ մարդիկ կան և´ իշխանությունից դուրս, և´ իշխանության մեջ։ Պետությունը պետք է դարձնել գրագետ և ռացիոնալի պահանջատեր։ Դա պետք է անի կամ իշխանությունը՝ իր ներսում գտնելով ռեսուրս և ընտրելով նոր ղեկավարություն, կամ ընդդիմությունը՝ նոր առաջնորդությամբ։ Առաջնորդության էությունը հենց դա պիտի լինի՝ քանդվող պետականության և քաոսի կասեցումը, ռացիոնալի և պետական մտածողության գերիշխումը։ Ով և ովքեր կանեն՝ կերևա։ Ճիշտ այնպես, ինչպես՝ ով և ինչ չարեց։ Բայց դրա մասին՝ հետո։ Շարունակելի Աղբյուրը` Այլընտրանքային նախագծեր խումբ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
