«Ինչ-որ մեկը կարող է դա օգտագործել տեղեկատվություն կոծկելու համար»․ Սամվել Մարտիրոսյանը՝ ռազմական դրության ընթացքում համացանցը սահմանափակելու նախագծի մասին
![]() 226 Երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ., 15:30 Այսօր «Մեդիա կենտրոնում» մեկնարկել է քննարկում՝ «Ռազմական դրության ընթացքում սահմանափակել համացանցը. իմա՛ստը» թեմայով: Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է սահմանափակել համացանցը ռազմական դրության ժամանակ: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ մենք ունենք լռող հասարակություն, հանրության կողմից հարց չի բարձրացվում, իսկ դա նշանակում է, որ այս մեխանիզմները կարող են շատ հեշտ իրականացվել․ «Էլ չասեմ, որ հասարակության մեծ հատվածը նաև կողմ է արգելափակումներին։ Ես հասկանում եմ՝ մարդիկ շատ վատ բաներ են տեսել, բայց այդ արգելափակումները պետք է լինեն ողջամիտ, մտածված, ինչ-որ ռազմավարության շրջանակներում: Մենք չգիտենք՝ ինչի՞ հիման վրա և ու՞մ որոշմամբ են կատարվելու արգելափակումները»։ Ըստ փորձագետի, երբ ստեղծում ես գործիք, բայց հստակ մեխանիզմներ չես ներդնում, դա նշանակում է՝ մեկը կարող է արթնանալ և որոշել, որ ինչ-որ բաներ պետք է արգելափակվեն․ «Այդ դեպքում դու ոչ մի երաշխիք չունես, որ այդ գործիքը կօգտագործվի միայն ի շահ ՀՀ կամ ԱՀ անվտանգության, այլ հակառակը՝ ինչ-որ մեկը դա կփորձի օգտագործել տեղեկատվություն կոծկելու, չարամիտ գործողություններ կատարելու համար»,- ընդգծել է Մարտիրոսյանը։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
