Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Իրանն ազատ կարձակի 3 հազար բանտարկյալի

Իրանն ազատ կարձակի 3 հազար բանտարկյալի
219
Երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ., 22:48

Իրանի դատական իշխանության ղեկավար, Գերագույն դատարանի նախագահ Ղոլյամ Հոսեյն Մոհսենի-Էժեին այսօր հայտարարել է բանտերից շուրջ 3 հազար բանտարկյալների ազատ արձակման նախապատրաստման մասին: Նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությանը։
«Ես նաև պետք է իմ երախտագիտությունը հայտնեմ ամբողջ երկրի դատական համակարգի իմ գործընկերներին, որոնք կարճ ժամանակահատվածում ապահովեցին ազատման նախապատրաստումը գրեթե 3 հազար բանտարկյալների համար ամբողջ երկրում»,- ասել է նա:
Այսօր Fars գործակալությունը հաղորդել է, որ Իրանի դատարանը նախնական մահվան դատավճիռ է կայացրել Սպահան քաղաքում ահաբեկչական հարձակման գործով մեղադրյալների նկատմամբ. այդ ժամանակ իրավապահ համակարգի երեք աշխատակից էր զոհվել: