Փաշինյանի այցին ընդառաջ կառավարական շենքեր անգամ վարժեցված շներ են տանում. «Ժողովուրդ»
![]() 227 Չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս՝ 2022-ի տարեմուտին ու 2023-ը մեկնարկելուն պես տարբեր նախարարություններ է այցելում, ինչի ժամանակ ոլորտի պատասխանատուներն ամփոփում են կատարած աշխատանքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, Փաշինյանի այցին ընդառաջ, նախարարություններում անգամ օդն է կանգ առնում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար պատկան մարմիները նախարարություններում ստուգումների համալիր գորոծողություններ են իրականացնում: Ամեն ինչ մանրակրկտորեն է իրականացվում, կառավարական շենքեր անգամ վարժեցված շներ են տանում՝ պայթուցիկ նյութեր որոնելու համար: Շներով, սակայն, չեն բավարարվում, ու գործի են դնում նաև մետաղաորսիչ հատուկ սարքեր: «Ժողովուրդ» օաթերթին հայտնի դարձավ նաև, որ Փաշինյանի՝ նախարարություններ այցերի օրերին կառավարական շենքերի հարակից շենք-շինությունների տանիքներին դիպուկահարներ էլ են նկատել: Փաստորեն, Փաշինյանի՝ «իքս» նախարարություն այցը ոչ միայն տվյալ նախարարության, այլ այդ շենքում տեղակայված մի քանի նախարարությունների աշխատանքն է կաթվածահար անում, քանի որ ուժային կառույցները մի ամբողջ օրը լարված մթոնոլորտ են ստեղծում, ինչ-որ բաներ սկսում փնտրել, որսալ, խոչընդոտում գերատեսչությունների բնականոն աշխատանքը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
