«Հույս չունենք, որ մոտ ապագայում այդ բոլոր խնդիրները լուծվելու են»․ Հայկ Սարգսյանը՝ անհետ կորածների հարցի մասին
![]() 264 Չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ., 13:30 Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի ներկայացրած «ՀՀ պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՔՊ-ական Հայկ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ չի կարելի տոնախմբություն անել, եթե չհայտնաբերված աճյուններ ունենք․ «Առաջին Արցախյան պատերազմից հետո նույնպես ունեցել ենք անհետ կորած զինծառայողներ, որոնց աճյունները մինչ օրս չեն հայտնաբերվել, բայց վերջին 30 տարիների ընթացքում մենք մի շարք պետական տոներ ենք տոնել, այդ թվում՝ սեպտեմբերի 21, Նոր տարվա միջոցառումներ․ համոզված եմ՝ ձեր խմբակցության ներկայացուցիչների մեծ մասը, եթե ոչ բոլորը, մասնակցել են դրանց։ Այսինքն՝ խնդրում եմ, մի տարանջատեք ժամանակները, պատերազմում զոհվածի աճյունը նույն արժեքն ունի՝ անկախ նրանից դա տեղի է ունեցել ձեր կառավարման ընթացքում, Նիկոլ Փաշինյանի, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ընթացքում։ Ի՞նչ է նշանակում սա․ խնդրում եմ՝ այս հարցին մի անդրադաձեք, դա բոլոր ժամանակներում, ցավոք սրտի, եղել է, ու հույս չունենք, որ մոտ ապագայում այդ բոլոր խնդիրները լուծվելու են»,- նշեց պատգամավորը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
