«Ադրբեջանի ու ԼՂ-ի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն». ՀՀ վարչապետ
![]() 254 Հինգշաբթի, 12 հունվարի, 2023 թ., 11:18 Կառավարության նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է օրեր առաջ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարին: Փաշինյանի խոսքով՝ մինչ այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռվել ո՛չ ԼՂ-ի համապատասխան ծառայություններին, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ էլ որևէ տեղեկություն կա ընթացքի վերաբերյալ. «Սկսվել են հովհարային անջատումներ, մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, փակվում են աշխատատեղեր՝ էլ ավելի սրելով սոցիալական վիճակը: Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանի կողից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը՝ սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ ունի, բայց հավատում եմ, որ այն անկոտրում է... Ադրբեջանի ու ԼՂ-ի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն: Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը ռազմական նոր էսկալացիան է ու չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար: Այս սադրանքի ու էսկալացիայի նպատակներից մեկը՝ Բաքվի ու Ստեփանակերտի միջև խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն ու օրակարգից դուրս մղելն է: Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը: Մյուս կողմից մեր դիվանագիտական ծառայությունը պետք է կրկնապատկեն ջանքերը՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
