Լյուքսեմբուրգը կաջակցի ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելուն, եթե ԵՄ-ն հանդես գա այդպիսի նախաձեռնությամբ
![]() 301 Ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ., 19:00 Լյուքսեմբուրգը պատրաստ է սատարել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնելու համար հումանիտար առաքելություն ուղարկելուն, եթե Եվրոպական Միությունը նման նախաձեռնությամբ հանդես գա: Այս մասին ասել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժամ Ասեբորնը՝ պատասխանելով Լյուքսմեբուրգի խորհրդարանի պատգամավոր, ADR կուսակցության նախագահ Ֆերնանդ Կարթհայզերի հարցերին: Պատգամավորի հարցերին ի պատասխան՝ Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում շարունակում է վտանգավոր մնալ: Նա շեշտել է՝ Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների կապակցությամբ և պահանջել է անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի հարցերն ու Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի պատասխանները: Հարց. Որքան վտանգավոր է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային Լեռնային Ղարաբաղի շրջանում։ Պատասխան. Ադրբեջանի հարձակումը, որը տեղի ունեցավ Հայաստանի հարավում 2022 թ. սեպտեմբերին, ցույց է տալիս, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շրջանում շարունակում է վտանգավոր մնալ։ Հարց. Ինչպե՞ս է հնարավոր կայունացնել իրավիճակը, որի հետևանքով Հայաստանը հարաբերականորեն հայտնվել է մեկուսացման մեջ։ Պատասխան. Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակեն խաղաղության ջանքերը։ Ռազմական լուծում պարտադրելը չի կարող որևէ կերպ հանգեցնել տևական և կայուն խաղաղության։ Հարց. Ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է Լյուքսեմբուրգի կառավարությունը ձեռնարկում միջազգային կառույցներում՝ ուղղված Հայաստանի նկատմամբ արդար վերաբերմունքի ապահովմանը և իրավիճակը լիցքաթափելուն։ Պատասխան. Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների կապակցությամբ և պահանջել է անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Լյուքսեմբուրգը սատարում է խաղաղությանն ուղղված ԵՄ միջնորդական ջանքերին՝ բոլոր դերակատարների մասնակցությամբ։ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը Հայաստանում ավարտվեց 2022 թ. դեկտեմբերի 19-ին, և Լյուքսեմբուրգն աջակցում է ԵՄ նոր առաքելություն Հայաստան գործուղելու նախաձեռնությանը՝ ծրագրելով 2023 թ. հաստատել ԵՄ կառուցողական ներկայությունը տարածաշրջանում և նպաստել երկխոսությանը։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, Լյուքսեմբուրգը մշտապես սատար է եղել Մինսկի խմբի համանախագահության ջանքերին։ Հարց. Գոյություն ունի՞ արդյոք օգնության ծրագրված առաքելություն Հայաստանից կտրված Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։ Պատասխան. Եթե ԵՄ-ն նախաձեռնի այդպիսի օգնության առաքելություն, Լյուքսեմբուրգը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
