Հնդկական մամուլի պնդմամբ` Հայաստանը Դելիից ՀՕՊ համակարգեր կարող է գնել
![]() 262 Ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ., 19:12 Հնդկական մամուլի պնդմամբ՝ Հայաստանը կարող է Դելիից ՀՕՊ համակարգեր գնել։ Այս մասին «Ազատության» փոխանցմամբ, այսօր հաղորդել է Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը՝ նշելով, որ հայկական կողմը դիտարկում է հնդկական արտադրության հակաօդային պաշտպանության МR-SAM միջին հեռահարության համակարգերի ձեռքբերումը։ Դրանցով, ըստ պարբերականի, պետք է փոխարինվեն հայկական բանակի զինանոցում գտնվող ռուսական արտադրության С-125 Печора ՀՕՊ համակարգերը։ Կայքի փոխանցմամբ՝ թեև МR-SAM համակարգերը արտադրվել են Իսրայելի հետ համատեղ, այնուհանդերձ դրանց Հայաստան արտահանման դեպքում՝ «իսրայելցիների հատուկ թույլտվությունը կարող է և չպահանջվել»։ Indian Defence Research Wing-ի հաղորդմամբ՝ МR-SAM համակարգերի գործողության շառավիղը կազմում է 70 կիլոմետր, դրանց մեկ դիվիզիոնում ընդգրկված են հրամանատարական կետը, տեղորոշիչ ռադարը, ինչպես նաև շարժական հրթիռային համակարգը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
