Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայաստանի իշխանությունը փակում է բոլոր շանսերը Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու համար»․ ադրբեջանագետ

«Հայաստանի իշխանությունը փակում է բոլոր շանսերը Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու համար»․ ադրբեջանագետ
255
Ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ., 20:18

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․ «Հայաստանի իշխանությունը հրաժարվում ա բանակցել Արցախի հարցի կարգավորման շուրջ, շատ լավ իմանալով, որ թշնամին բանակցությունների սեղանի շուրջ չի նստելու ԼՂՀ իշխանության հետ ու քննարկի կարգավիճակի կամ ինքնորոշման իրավունքի հարց։
Պարզ ասած, Հայաստանի իշխանությունը փակում ա բոլոր շանսերը Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու համար։ Փակում ա հետևողականորեն ու գիտակցված։
Փակում ա, նախապես ստեղծելով պայմաններ, ստորագրելով փաստաթղթեր, բանավոր թաքուն բաներ պայմանավորվելով, փակուղու մեջ թողնելով 120 հազար մարդու։ Ստեղծել ա հետևողականորեն ու գիտակցված։
ՀՀ իշխանությունը փաստացի հրաժարվել ա և ՀՀ Սահմանադրությամբ իր պարտավորություններից, և իր նախընտրական ծրագրի խոստումներից, և ԼՂՀ իշխանության հետ պայմանավորվածություններից։
Հիմա, եթե մենք դիմոքրըսի ենք, իշխանությունը սրանից հետո պիտի հրաժարական տա։ Եթե մենք բռնապետություն ենք, ժողովուրդը պիտի բռնապետից ազատվի»։

Աղբյուրը`   Անժելա էլիբեգովա