Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Բաքուն կասեցրել է ամերիկյան որոշ ընկերությունների գործունեությունը Արցախում ծառայություններ մատուցելու պատճառով

Բաքուն կասեցրել է ամերիկյան որոշ ընկերությունների գործունեությունը Արցախում ծառայություններ մատուցելու պատճառով
259
Երեքշաբթի, 17 հունվարի, 2023 թ., 21:30

ԱՄՆ պետքարտուղարության Տնտեսական և գործարար հարցերի բյուրոն թարմացրել է Ադրբեջանում ներդրումային դաշտի վերաբերյալ տվյալները:

Անդրադարձ է կատարվել նաև 2020 թ. 44-օրյա պատերազմին: Նշվել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը հիմնականում պահպանվում է, սակայն լարվածությունը շարունակում է մնալ բարձր, հատկապես միջազգային սահմանի երկայնքով, որը լիովին սահմանազատված չէ։

Շեշտվել է, որ Ադրբեջանի կառավարությունը կասեցրել կամ սպառնացել է դադարեցնել ամերիկյան ընկերությունների գործունեությունն Ադրբեջանում, որոնց արտադրանքը կամ ծառայությունները մատուցվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչպես նաև արգելել է Լեռնային Ղարաբաղ այցելած որոշ անձանց մուտքն Ադրբեջան։
«ԱՄՆ կառավարությունը չի կարող հրատապ ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ այնտեղ մուտքը սահմանափակ է»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության կայքում։