Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Շատերը համառորեն շարունակում են ձև անել, որ չեն լսում ոչ սպառնալիքները, ոչ ատելության քարոզը, ոչ վտանգը». Անժելա Էլիբեգովա

«Շատերը համառորեն շարունակում են ձև անել, որ չեն լսում ոչ սպառնալիքները, ոչ ատելության քարոզը, ոչ վտանգը». Անժելա Էլիբեգովա
279
Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 01:18

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեխաներին ահաբեկելու առաջին դեպքը չի սա։ Հիշեք Գորիս-Կապան ճանապարհը երբ դեռ բաց էր, զինված ադրբեջանցիներ հարձակվեցին երեխաներին տեղափոխող մեքենայի վրա, սկսեցին սպառնալ ու դանակով քերել Արցախի դրոշը։
Սա բացառություններ չեն, սա օրինաչափ վարքագիծ ա, իրենք չունեն բարոյական կարմիր գիծ, որ բացատրես, ամոթանք տաս։ Իրենք ցանկացած նման գործողության համար ունեն արդարացում՝ «լավ ենք անում, հայերին հասնում ա»։
Չկա որևէ սահման թշնամանքի, որը իրենք պատրաստ չեն հատել հարմար առիթի դեպքում։ Զարմանալին այն ա, որ իրենք դա չեն թաքցնում, բայց այստեղ շատերը համառորեն շարունակում են ձև անել, որ չեն լսում ոչ սպառնալիքները, ոչ ատելության քարոզը, ոչ վտանգը։
Զրո ինքնապաշտպանական բնազդ»։

Աղբյուրը`   Անժելա Էլիբեգովա