Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իսկ ՀՀ-ում պարտությունից հետո դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել». Առուշանյան

«Իսկ ՀՀ-ում պարտությունից հետո դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել». Առուշանյան
321
Չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ., 22:48

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Արփինե Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի 14-ի լուսաբացին Իրանում մահապատժի են ենթարկել (եթե հետաքրքիր է, կախաղանի միջոցով) 2000-2008 թթ. Պաշտպանության նախարարի տեղակալ, Իրանի և Բրիտանիայի քաղաքացի Ալիռեզա Աքբարիին։ 2019թ. ՄԲ-ից վերադառնալիս ձերբակալել են՝ Միացյալ Թագավորության գործակալ լինելու մեղադրանքով։ Հունվարի 11-ին որոշում է կայացվել նրան դատապարտել մահապատժի, որից հետո կնոջը՝ Մարիամին, կանչել են Թեհրանի Էվին բանտ՝ նախատեսված քաղբանտարկյալների համար, ամուսնուն հրաժեշտ տալու։
Հիշեցում. ՀՀ-ում 2020թ. պատերազմում պարտությունից հետո դեռ ոչ ոք դրա համար պատասխանատվության չի ենթարկվել։