«Քաղաքական այրերը շտապում են փակել այս թեման». Արթուր Ղազինյան
![]() 287 Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 17:48 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Աղետի իրավական կողմը. Տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով զոհվել են 15, իսկ ծանր այրվածքներ են ստացել երեք զինծառայող: Նման իրավիճակում հարուցվում է քրեական գործ, ստեղծվում է քննչական խումբ, ներգրավվում են համապատասխան փորձագետներ և սկսվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն: Քննչական խմբի ղեկավարը հանրությանը տրամադրում է տեղեկատվություն՝ աղետի հնարավոր պատճառների, առաջ քաշված վարկածների և ձեռք բերված տվյալների վերաբերյալ՝ իր հայեցողությամբ ու ծավալով: Իսկ ինչպե՞ս են վարվում Հայաստանում. աղտից մի քանի ժամ հետո քաղաքական մարմիններն ու պաշտոնատար անձինք համոզված դեմքով հայտարարում են աղետի պատճառի ու մեղավորների մասին, զբաղեցրած պաշտոններից ազատում բարձրաստիճան զինվորականներին: Այդ ե՞րբ հասցրեցին պարզել այդ ամենը, ու՞ր է քրեական գործը, ու՞ր է քննչական խումբը, ու՞ր են ցուցմունքները, քննչական գործողությունները, դեպքի վայրի զննությունը, ապացույցները, փորձաքննության տվյալներն ու արդյունքները, ո՞նց որոշեցին, որ մեղավորներ կան ու ո՞նց գտան նրանց: Չգիտեմ, չեմ կարող ասել, բայց մի բան ակնհայտ է. շտապում են, շատ են շտապում քաղաքական այրերը փակել այս թեման ու դրանով ավելի են խորացնում կասկածներն առ այն, որ ինչ որ բան սխալ է, սուտ է»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
