Զինվորներից մեկը ծռել է ճաղավանդակը և դուրս եկել կիսաայրված վիճակում․ «Հրապարակ»
![]() 279 Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 14:54 Վարդենիս խոշորացված համայնքի մաս կազմող Ազատ գյուղի բնակիչների հետ զրույցներից «Հրապարակը» պարզել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՊՆ N զորամասի սակրավորները առանձնացել են մյուսներից և ծառայությունը կրել են գյուղի մեկ հարկանի տանը։ Սակրավորների այդ կացարանը մեկ հարկանի էր, երեք սենյականոց։ Գյուղում պատմում են, որ վառարանը տեղադրված է եղել սենյակի դռան մոտ։ «Այդ դռնով դուրս գալ զինվորները չեն կարողացել, մնացել են սենյակի ներսում, որոշ մասը ծխահարվել է», - ասում է Ազատի պետական պաշտոնյաներից մեկը։ Փաստորեն, վառարանը փակած է եղել մուտքը, և տղաները չեն կարողացել դուրս գալ։ «Ակնթարթային հրդեհ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ տղաներից մեկը փորձել է 5 լիտրանոց ամանով մոտեցնել վառարանին և մարող կրակի վրա բենզին է փորձել լցնել, որ փեչը վառեն։ Կրակը հանգած է եղել», - պատմում է պաշտոնյան։ Բնակիչները պատմում են նաև, որ ժամկետային զինծառայողներից մեկը կարողացել է դուրս գալ։ Այս պահին նա կիսաայրված վիճակում է։ «Պատուհաններին եղել են ճաղավանդակներ, նա ճաղավանդակը թեքել է ու դուրս է եկել»։ Առավոտյան գյուղում լուր է տարածվել, թե զորամասում պայթյուն է եղել՝ ինչ-որ նյութեր, կամ զենքի պահեստ է պայթել, սակայն հետագայում այս լուրերը հերքվել են։ «Պայթյուն հաստատ չի եղել, ոչ ոք պայթյունի ձայն չի լսել», - պատմում էին մեր զրուցակիցները։ Այս պահին գյուղում լրագրողներ են։ 15 զոհված ժամկետային զինծառայողների մարմինները մինչև լուսաբաց արդեն տեղափոխել են Ազատից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
