Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Կերաք մեզ արդեն». Ալինա Դերձյան

«Կերաք մեզ արդեն». Ալինա Դերձյան
220
Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 16:06

Աստղաբան Ալինա Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի առիթով ասացի, որ արդեն ես էլ կարող եմ լինել հաջորդ վարչապետը: Հիմնավորեցի նրանով, որ էլ քանդելու ու փչացնելու բան չի մնացել, ես էլ նույնքան քիչ եմ պատկերացնում, թե ոնց է պետք կառավարել երկիրը, որքան նրանք, ովքեր տաք ու բարձր աթոռներին են բազմել: Հա ինչ, մի երկու ոլորտ ավել - պակաս քանդվի՝ ու՞մ է հետաքրքիր:
Լսեք, էս ի՞նչ եք անում, այ իշխանավորներ: Թափ տվեք ձեզ, ո՞ւր եք գլորում մեզ բոլորիս:
Գետինը մտնելու համար էլ է մի քիչ աբուռ պետք, ունե՞ք:
էլ օդ չմնաց շնչելու: Կերաք մեզ արդեն:
Սերժի օրոք ասում էինք մնացել է ժողովրդի վրա աղաթթու լցնեն, ամեն ինչին դիմանում ենք, էդ կատակը լուրջ ընդունեցիք, իրագործո՞ւմ եք:
Լավ, էէէէէէէէս աստիճան կարելի՞ է չսիրել երկիրն ու ազգը:
Չի լինելո՞ւ մի օր, որ աչքներս չոր մնա:
Հ.Գ. Ասում ես լռես, շատ բան չգիտես, չես պատկերացնում, գուցե: Բայց գոնե ցավից գոռալ կարո՞ղ եմ»:

Աղբյուրը`   Ալինա Դերձյան