Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության, ընտանիքների մխիթարության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար». Արամ Ա

«Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության, ընտանիքների մխիթարության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար». Արամ Ա
184
Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 16:12

Խոր ցավով իմացա Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության N զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով 15 երիտասարդ հայորդիների մահվան գույժը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

«Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության, ընտանիքների Սուրբ Հոգու մխիթարության եւ վիրավորների շուտափույթ ապաքինման համար։ Թող Աստված անսասան պահի մեր Հայրենիքն ու հայոց բանակը»,-նշել է նա: