«Չեմ կարծում՝ հրաժարականի անհրաժեշտություն կա». Վիլեն Գաբրիելյան
![]() 325 Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 17:06 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում լրագրողի՝ Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի մասին հետևյալ դիտարկմանը՝ «երկու տարի իշխանությունը խոսում է բանակում բարեփոխումների մասին, սակայն ականատես ենք, որ տաքանալու համար բենզինով վառարան են վառում», պատասխանել է. «Չեմ ուզենա խնդիրը գնահատել մեկ դրվագով, այն պետք է գնահատել համակարգային: Իսկ համակարգային առումով մենք մեր բազմաթիվ գերատեսչություններում ունենք խնդիրներ, որովհետև փաստացի ՀՀ ստեղծման օրվանից մինչ այս պահը մենք չենք կայացրել մեր ինստիտուտներն այնպես, որ աշխատեն արդյունավետ: Երբ մեզ մոտ չի գործում համակարգը, մենք ունենում ենք անհատական դեպքեր, որոնց մեղավորը կարող է մի դեպքում լինել համակարգը, մեկ այլ դեպքում՝ անձն իր անփութության պատճառով»,- ասել է նա: Ըստ իշխանական պատգամավորի՝ յուրաքանչյուր նախարար կրում է քաղաքական պատասխանատվություն այն դեպքերի համար, որոնք տեղի են ունենում իրենց ղեկավարած գերատեսչություններում. «Այս դեպքում, ինչպիսին պետք է լինի քաղաքական պատասխանատվությունը, նախ և առաջ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անձնական որոշելիքն է, այս դեպքի հետ կապված ես չեմ կարծում, որ հրաժարականի անհրաժեշտություն կա, բայց ինձ համար շատ հստակ է, որ նա ինչ-որ չափով պետք է վերանայի իր մոտեցեումները և գուցե լինի շատ ավելի խիստ ու կտրուկ իր գործողություններում»,- նշել է Գաբրիելյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
