Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Վառարանը բենզինով է աշխատել. տենց բան ո՞ւմ մտքով է անցել». Սամվել Մարտիրոսյան

«Վառարանը բենզինով է աշխատել. տենց բան ո՞ւմ մտքով է անցել». Սամվել Մարտիրոսյան
395
Հինգշաբթի, 19 հունվարի, 2023 թ., 17:18

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարդակի նշաններից ա, երբ սկսում են շտապ մեղավոր փնտրել, որ վրեքներից պատասխանատվությունը քցեն։
Սիստեմատիկ, ինստիտուցիոնալ բարդակի նշաններից ա էն, որ դեպքերը անընդհատ են դառնում, ոչ մի հետևանք չեն ունենում։ Սուրմալուի պայթյունից կես տարի համարյա անցել է։ Ոչ մի պատասխան, ոչ մի լուրջ քայլ, որ չկրկնվի և այլն։
Հիմա էս հրդեհի դեպքից միակ բանը որ գիտենք, որ վառարանը բենզինով ա աշխատել։ Տենց բան ընդհանրապես ո՞նց կարող ա լինել, ում մտքով ա տենց բան անցել ու իրականացվել։ Հիմա վախենալու ա պատկերացնել, թե քանի տեղ ա դա նույնկերպ»։