«Բացթողումները կյանքեր արժեցան». Գագիկ Մելքոնյան
![]() 250 Ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ., 10:42 ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24News-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառներին, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել, նշել է, որ դեպքը հակահրդեhային կանոնների խախտման արդյունք է. «ԳՇ-ի զորքերի ծառայությունը, հակահրդեհային վարչությունը պիտի նախօրոք ստուգեին էս ամեն ինչը, որ էս դեպքը տեղի չունենար: Ըստ լուրերի, ասում են՝ լուսամուտների վրա ռեշոտկաներ են եղել, կամ ո՞նց կարող է զինվորների քնասենյակում բենզինով վառարան լինել, որտե՞ղ են եղել օրապահները, այս ամեն ինչը հարցեր են, պետք է ծառայողական քննություն իրականացվի, ամեն մարդ պատասխան տա իր արածի համար»: Հարցին՝ այս դեպքից հետո Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պե՞տք է հրաժարական տա, իշխանական պատգամավորը կարծիք է հայտնել, որ եթե մեկ զորամասում խախտում են կանոնակարգը, չի նշանակում՝ Պաշտպանության նախարարը կամ ԳՇ պետը պետք է հրաժարական տան. «Մինչև իրենց՝ լիքը ծառայություններ, լիքը օղակներ կան, որ պիտի կանխեին էս ամենը, էդ ծառայությունները պետք է պատասխան տան: Պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի ուշադրության կենտրոնում պետք է լինեն, որ նմանատիպ բաներ չլինեն, նմանատիպ բացթողումները կյանքեր արժեցան, դրա համար պետք է շատ ուշադիր լինեն»,- ասել է Մելքոնյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
