«Սա ինքնախոստովանական ակտ է». Արամ Սարգսյան
![]() 250 Ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ., 12:18 «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հունվարի 18-ին հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ «չնայած մենք դաշնակիցներ ենք, և ՀԱՊԿ-ի առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատև կտրվածքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայվի։ Իհարկե, դա ՀՀ իրավունքն է, բայց պետք չէ մոռանալ, որ խոսքն Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է հակառակ արդյունքը տալ»: «Ես խորապես համոզված եմ, որ թե՛ ՀՀ սահմաններին խժդժությունները, թե՛ Արցախի շրջափակումը, ռուսների հետ ոչ միայն լուռ համաձայնությամբ են իրականացվում, այլև համատեղ մշակած պլաններ են։ Սա ինքնախոստովանական ակտ է, որ արել է Լավրովը»,- ասել է Սարգսյանը։ Նրա համոզմամբ՝ ՀԱՊԿ-ը գալիս, կանգնում է մեր տարածքում, մերոնց հեռացնում է այդ տարածքից, հետո ինքն էլ հեռանում է՝ այդ տարածքը նվիրելով Ադրբեջանին. «Հետևաբար ՌԴ մասով հույսեր կապելը, ՌԴ հետ խնդրի լուծման որևէ երաշխիքներ գտնելը անհեթեթ է»,- պնդել է Սարգսյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
