Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար
![]() 334 Շաբաթ, 21 հունվարի, 2023 թ., 18:30 Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման թեմայով։ Խորհրդարանը կոչ է անում կառավարությանը և ԵՄ երկրներին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) գոհունակությամբ նշում է, որ այսօր Նիդերլանդների խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ ընդունել է «Քրիստոնեական միություն» խմբակցության ներկայացրած բանաձևը, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։ «Բանաձևը ներկայացրել էր պարոն Դոն Սեդերը («Քրիստոնեական միություն» կուսակցություն) խորհրդարանում առաջիկա ԵՄ Խորհրդի ժողովի օրակարգում ներառված նյութերի քննարկումների և հանձնարարությունների ժամանակ։ Բանաձևը ստորագրել է նաև տիկին Ագնես Մյուլդերը («Քրիստոնյա դեմոկրատական կոչ» կուսակցություն)։ Բանաձևերում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհի շրջափակումը շարունակվում է և դրա հետևանքով վատանում է այնտեղի բնակչության հումանիտար իրավիճակը, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լաչինի միջանցքը բացելու կոչերը և միաժամանակ ռուս խաղաղապահները չեն կատարում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրորագրված հայտարարության պայմանները։ Բանաձևը դիմում է կառավարությանը, որպեսզի եվրոպական մակարդակով ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու համար Լաչինի միջանցքի շրջափակումը, և այդ գործընթացում ներգրավել ԵՄ համախոհ անդամ երկրներին»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը), որ հունվարի 17-ին խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարան և խորհրդարանի դիմաց եռօրյա լռության բողոքի ցույց է անցկացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, ակնկալում է, որ Նիդերլանդների կառավարությունը և ԵՄ-ը լուրջ և արագ քայլեր կձեռնարկեն՝ մասնավորապես ճանապարհը ապաշրջափակելու և հումանիտար աղետին վերջ տալու համար: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կոչ է անում կառավարությանը, ԵՄ-ին և առհասարակ միջազգային հանրությանը՝ միջոցներ կիրառել վերջ տալու հումանիտար աղետին, որի հետևանքով 120000 մարդ մնացել է առանց գազի լեռնային շրջանի ցուրտ պայմաններում, առանց սննդի և դեղորայքի մատակարարման, օրական ընդամենը սահմանափակ ժամերով էլեկտրականությամբ։ «Միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ նման իրավիճակի կրկնությունը կանխելու համար։ Ադրբեջանի գործողությունների հետևանքով նվազել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու շանսերը։ ԵՄ-ն հույս ուներ իր և այլ միջնորդության շնորհիվ շուտով հասնել խաղաղության հաստատմանը: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) շարունակում է հուսալ, որ միայն բանակցությունների միջոցով կարելի է հասնել խաղաղության»,- ասված է հաղորդագրության մեջ։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
