«Ջահելները գնան կոտորվեն, դուք ասեք՝ Պաշտպանության նախարարը ինչ կապ ունի՞». բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց
![]() 252 Երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ., 15:36 Այս պահին «Համախմբում» նախաձեռնությունը Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում։ Նախօրեին տարածված հայտարարությունում նախաձեռնությունը նշել էր․ «Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում ոչ մարտական պայմաններում 15 ժամկետային զինծառայողների կյանքը խլած ողբերգությունը ՀՀ իշխանությունների կողմից Զինված ուժերի կառավարման հերթական հանցավոր ձախողման հետևանքն է։ Մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը բարձրագույն արժեք է, և նրանց ողբերգական կորստի հիմնական պատասխանատուները ՀՀ վարչապետը և Պաշտպանության նախարարն են, ովքեր չպետք է հերթական անգամ խուսափեն պատասխանատվությունից»։ Ակցիայի մասնակից հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը իր ելույթում խոսելով 15 զինծառայողի մահվան դեպքի մասին՝ նշել է. «Ջահելները գնան կոտորվեն, դուք առավոտը զարթնեք, ասեք՝ «մենք մեզնից կախված ամեն ինչ արել ենք, Պաշտպանության նախարարը ի՞նչ կապ ունի»»: Ըստ Չալաբյանի՝ եթե մենք ուզում ենք ոտքի կանգնել, Փաշինյանը պետք է հեռանա. «Քո հետևից ավելի լավերը կգան, մի՛ վախեցրու ոչ մեկին, որ քո հետևից նախկիններն են գալու, չե՛ն գալու նախկինները, ժողովուրդը նախկիններին չի՛ ընտրելու, բայց դա հիմք չի, որ դու չարաշահես ժողովրդի համբերությունը, հեռացի՛ր»,- ասել է հասարակական-քաղաքական գործիչը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
