«Ընդունո՞ւմ եք, որ ձախողել եք․ ո՞վ պետք է պատասխան տա բանակում տիրող ամենաթողության համար»․ հարց՝ Ա․ Քոչարյանին
![]() 291 Երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ., 00:30 Ընդդիմությունն ասում է՝ Դուք տապալել եք բանակի հետ կապված բարեփոխումները, բանակի կառավարումը, որովհետև պատերազմից հետո անցել է երկուսից ավելի տարի, բայց ամենաթողություն է այնտեղ տիրում․ ո՞վ պետք է պատասխան տա դրա համար․ Հանրայինի եթերում հետևյալ հարցին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Մենք պատասխանատվությունից չենք խուսափում, ասում ենք՝ սա է մեր բարեփոխումների ծրագիրը, և այդ ճանապարհով մենք գնում ենք, այդ ճանապարհը շատ փշոտ է։ Եղած փլատակների վրա նոր տեսլականով պրոֆեսիոնալ բանակ ունենալը բավականին բարդ է»։ Հարցին՝ դուք ընդունո՞ւմ եք, որ ձախողել եք, Ա․ Քոչարյանը արձագանքեց՝ ոչ։ Հաջորդ հարցին՝ բա սա ինչի՞ արդյունք է, բանախոսը պատասխանեց․ «Սա հետևանք է հիմնական բացթողման, որն առնչվում է թե՛ կրթությանը, թե՛ հրամանների կատարմանը, թե՛ հետևողականությանը, թե՛ որակյալ սպայական կազմ չունենալուն․․․»։ Հրացազրուցավարի դիտարկմանը՝ թե այդ ամենը միասին կոչվում է ձախողում, Քոչարյանը դարձյալ չհամաձայնեց՝ կրկնելով «ոչ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
