ՄԻԵԴ հերթական վճռով Հայաստանը 20 հազար եվրո փոխհատուցում կվճարի
![]() 316 Չորեքշաբթի, 25 հունվարի, 2023 թ., 22:06 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ. այս անգամ ստրասբուրգյան դատարանը բավարարել է «Ոսկանյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով ներկայացված բողոքը՝ արձանագրելով, որ ՀՀ Կառավարությունը խախտել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սլավիկ Ոսկանյանի կյանքի իրավունքը: Ըստ քրեական գործի՝ 2010թ. հոկտեմբերի 7-ին Սլավիկ Ոսկանյանը ձերբակալվել է սպանության և զինված հարձակման կասկածանքով, Վանաձորի ոստիկանության բաժնի ձերբակալվածների պահման վայրից տեղափոխվել է «Վանաձոր» ՔԿՀ: Օրեր անց՝ հոկտեմբերի 18-ին, Ոսկանյանը բողոքել է ձախ սրունքի ցավից, այտուցից և հիպերեմիայից՝ նշելով, որ մաշկի տակ թուք է ներարկել։ Նրան զննել է կալանավայրի բուժկետի բժիշկը, որն արձանագրել է թարախ և արյուն, ինչի մասին ՔԿՀ-ի պետին հաղորդում է տվել այդ մասին։ Նույն օրը հրավիրվել է քաղաքացիական հիվանդանոցից վիրաբույժ։ Բժշկական փաստաթղթերում նշվում է՝ «վերքից շագանակագույն թարախային արտանետում»: Հոկտեմբերի 24-ին Սլավիկ Ոսկանյանը, որն առանց օգնության արդեն չի կարողացել տեղաշարժվել, իր երկու խցակիցների օգնությամբ տեղափոխվել է կալանավայրի բուժմաս: Որոշվել է շտապ վիրահատության համար տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն Սլավիկը նույն օրը մահացել է: Դեպքի օրը քննիչը ցուցմունքներ է վերցրել ՔԿՀ-ի բժշկից: Վերջինը նշել է, որ ինքը բանավոր զեկուցել է կալանավորի առողջական վիճակի մասին իր վերադասներին՝ խնդրելով տեղափոխել հիվանդանոց՝ ստացիոնար բուժման համար, սակայն ապարդյուն: Սլավիկի դիահերձման եզրակացության համաձայն՝ վերջինիս մահը վրա է հասել մարմնի ընդհանուր թունավորման հետևանքով: 2010թ. դեկտեմբերի 30-ին քրեական գործ է հարուցվել բժշկի նկատմամբ՝ բժշկական անփութության հատկանիշներով։ Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Ոսկանյանի ախտորոշումը հիմնականում սխալ է եղել: Ախտորոշվել է միայն ձախ սրունքի վարակված վերքը՝ այն դեպքում, երբ արդեն 2010թ. հոկտեմբերի 19-ին երևում էր ավելի լուրջ պաթոլոգիա՝ գանգրենայի առկայությունը։ Եթե այդ օրվանից Ս.Ոսկանյանն արագ տեղափոխվեր հիվանդանոց և համապատասխան վերականգնողական ու վիրահատական բուժում ստանար, ապա հնարավոր կլիներ կանխել բացասական ելքը։ Ոսկանյանի կինը՝ Շուշանիկ Ոսկանյանը, պահանջել էր 8,000 եվրո նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 50,000 եվրո ոչ նյութական վնասի հատուցում և 4,620 եվրո՝ ներպետական դատարանների առջև կրած ծախսերի համար: Կառավարությունը վիճարկել է այս պահանջը: ՄԻԵԴ-ը բավարարել է միայն 20,000 եվրոյի չափով փոխհատուցումը, որը ՀՀ Կառավարությունը պետք է փոխհատուցի եռամսյա ժամկետում: ![]() |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4608:24
«Ամեն ինչ դարձել է ձևական, անբովանդակ ու «գալոչկա» դնելու համար․ մի՛ արեք»․ Մնացական Բիչախչյան
16002:06
«Ամազոնը մտնում է «հիպերտրոպիկ» ռեժիմ»․ Լևոն Ազիզյան
19801:06
Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ուղևորուհու վարքագծի պատճառով
25700:26
«Մնացե՛ք ամուր և զորավի՛գ եղեք Մայր Եկեղեցուն և նրա օծյալ Հայրապետին»․ Միքայել Սրբազան
260Երեկ, 22:48
«Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է
145Երեկ, 22:30
«Աղերսում եմ Վեհափառին՝ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին կարգալույծ անել»․ Սամվել դպիր Գրիգորյան
207Երեկ, 21:42
Յոթ Վերքում աղոթք է բարձրացվել ապօրինաբար ազատազրկվածների ու գերյալների ազատության համար
232Երեկ, 20:36

