«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը Հայաստանում»․ ԵՄ ԱԳ խոսնակ

ԵՄ-ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չպետք է ՌԴ-ԵՄ մրցակցության պատանդ դառնա, ՌԻԱ Նովոստիին ասել է ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն, գրում է «Radar.am»-ը։
Նա մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարարության արձագանքը Հայաստանում տարածաշրջանի կարգավորման նպատակով երկամյա եվրոպական առաքելության մեկնարկին։
Ստանոն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը սխալվում է՝ համարելով, որ ԵՄ-ի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հարցում ուղղված է Ռուսաստանի դեմ։
«Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությանը տարածաշրջանում: Ամենակարևորը՝ դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ։
ԵՄ-ն, իհարկե, կապի մեջ է նաև Ադրբեջանի իշխանությունների հետ այս հարցով»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն տեղյակ է Ռուսաստանի դերակատարության մասին՝ 2020 թվականի նոյեմբերին բախումները դադարեցնելու հարցում։
«Այս առաքելությունը քաղաքացիական է և կծառայի որպես առանցքային տարր՝ աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք արվում են ԵՄ-ի կողմից: Եվրամիությունը ստանձնել է այդ դերը երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ստանոյի խոսքով՝ առաքելության նպատակը, մասնավորապես, տեղում բնակչության անվտանգության ու վստահության ամրապնդումն է:
«Բոլոր մյուս լուրերն ու շահարկումները, որոնք այս օրերին շրջանառվում են սոցիալական ցանցերում, լիովին անհիմն են»,- եզրափակել է պաշտոնյան։

«Այստեղ խոսքը նախապես իմացյալ կեղծիքի, միամիտներին մոլորեցնելու մասին է»․ Սուրեն Սահակյան
7102:06
«2026թ․ ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին». Նարեկ Կարապետյան
7600:36
«Երբ Առուշանյանը հասկանա, թե ինչ թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու»․ Նաիրի Հոխիկյան
7600:24
«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
86Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
94Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
76Երեկ, 23:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
139Երեկ, 22:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
72Երեկ, 22:42