«Իրանի դեմ օպերացիան թեստ էր». Նվեր Դավթյան
![]() 342 Կիրակի, 29 հունվարի, 2023 թ., 22:30 Իրանում ռազմական օբյեկտների վրա գրոհը տեղի է ունեցել փոքր դրոնների միջոցով, ինչը հակաօդային պաշտպանության միջոցներով հայտնաբերելը և ոչնչացնելը բավական դժվար է, դրոնային հարձակումներով, հավանաբար, փորձ է արվել ստուգել երկրի պաշտպանունակությունը։ Այս մասին 24News-ին ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Նվեր Դավթյանը՝ անդրադառնալով այսօր գիշերը տեղի ունեցած հարձակումներին, այդ թվում՝ Սպահանի արտադրական համալիրներից մեկի վրա: Ըստ նրա՝ ուշագրավ է, որ Իրանի պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտների վրա հարձակման ժամանակ 3 դրոններն էլ չեզոքացվել են․ «Սա խոսում է այն մասին, որ երկրի ՀՕՊ համակարգը կարողանում է հայտնաբերել փոքր դրոնները։ Սովորաբար, այսպիսի հարձակումներով ստուգում են երկրի պաշտպանունակությունը, կարողությունը։ Բայց եթե ավելի մեծ գրոհների էսկալացիա լինի, բնականաբար թեժ կետերից մեկը կարող է լինել Իրանի Ատրպատական նահանգի՝ Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգների հատվածը, որոնք մեզ սահմանակից և մոտ են։ Եվ դա կարող է անմիջական սպառնալիք լինել նաև Հայաստանի համար»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
