«Ինչո՞ւ ենք մենք սիրում խաբել ինքներս մեզ»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ ենք մենք սիրում խաբել ինքներս մեզ
Մեր խնդիրների մասին խոսելիս հաճախ զուսպ ենք լինում՝ մտածելով, թե ուրիշները կուրախանան, թուրքը չլսի, և այլն։
Պետությունն էլ այնպիսի մի օրգանիզմ է, որին անընդհատ պետք է դրդես խնդիրների լուծման։ Եթե չես խոսում, պետության համար դրանք չկան։
Այդպիսի լռության հետևանքով սովորական հայ մարդը մնում է բոլոր այդ խնդիրների հետ մենակ, իսկ թշնամին քնած չէ։
Թշնամին ուշադիր հետևում է մեր կյանքի բոլոր ոլորտներին, անպայման ունի իր գործակալներին, որոնք ամեն տեղեկություն տալիս են մեր խնդիրների մասին։ Եվ հանկարծ սովորական հայ մարդը իր մասին ավելի ճշգրիտ տեղեկություններ ստանում է ոչ թե հայրենի իշխանությունից կամ լրատվամիջոցներից կամ հանրային գործիչներից, այլ ուղղակիորեն թշնամուց։
Թշնամին հայ սովորական մարդու համար դառնում է ճշմարտությունն ասող օրգան։ Ու դա այն է, ինչին ուզում է հասնել թշնամին։ Մեկ անգամ ճիշտն ասելով՝ հասնել սովորական հայ մարդու վստահության, ապա ասել այն ամենը, ինչն իրեն պետք է, որպեսզի քաոս ու անկառավարելի վիճակ ստեղծի մեր մեջ։
Հավատացեք, սրա մեղավորը նախևառաջ հենց մենք ենք, որ խուսափում ենք խոսել։
Խոսքը ճանապարհ է բացում խնդիրների լուծման համար»:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի»․ Լևոն Ազիզյան
6003:06
«Վաղուց նրանք հանգիստ մտնում են Հայաստան ու ելնում»․ Նարինե Կիրակոսյան
7102:06
«Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է»․ Արտակ Զաքարյան
8000:36
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպվել
150Երեկ, 23:24
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
147Երեկ, 22:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
95Երեկ, 20:00
Ընկերոջը հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
108Երեկ, 18:12
«Մակրոնների ժողովրդավար դիմակների տակ թաքնված է անհանդուրժող բռնապետը»․ Սերգեյ Սարգսյան
114Երեկ, 16:06