«Հայաստանում քաղաքականությունը վերածվել է պատրանքների բազարի». Լևոն Զուրաբյան
![]() 291 Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 12:36 «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Լևոն Զուրաբյանը Factor TV-ի եթերում կարծիք է հայտնել, որ Հայաստանում քաղաքականությունը վերածվել է պատրանքների «բազարի». «Ով ավելի անիրականանալի, ավելի հիմար, որևէ հիմք չունեցող պատրանք կբերի բազար, այնքան ավելի մեծ գին կունենա էդ պատրանքը, և շատ լուրջ հարց է ծագում՝ իսկ մենք ընդհանրապես կարո՞ղ ենք այդ փոսից դուրս գալ, եթե մենք՝ որպես ազգ, պատրանքների հետևից ենք ընկնելու»: Զուրաբյանի համոզմամբ՝ ՀՀ քաղաքական բոլոր ուժերն այսօր զբաղված են «անամոթ առևտրով»: Բանախոսն անդրադարձել է նաև Արցախում ստեղծված իրավիճակին. «Այն վիճակում, որ մենք հայտնվել ենք, ես չեմ կարծում, որ Ալիևին խաղաղեցնելու ինչ-որ լուրջ ճանապարհ կա, ուրիշ բան է, եթե խաղաղեցնելու քաղաքականությունը զուգորդվի ինչ-որ զսպիչ մեխանիզմներ ստեղծելով, օրինակ՝ բանակը շատ արագ կարգի բերես, քո շուրջը ստեղծես դիվանագիտական դաշինքների կառույց»,- ընդգծել է Զուրաբյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
