«Ինչպես նախկին իշխանությանը, ներկաներին ևս պետք են խոցելի դատավորներ, դատախազներ, քննիչներ». Նինա Կարապետյանց
![]() 206 Երկուշաբթի, 30 հունվարի, 2023 թ., 14:00 Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ Հայաստանում անցումային արդարադատություն, բարեփոխում տեղի չի ունեցել. «Շատ պարզ, տրամաբանական հարց կա՝ ի՞նչ գործ ունեն բազմաթիվ դատավորներ այս համակարգում, եթե տեղի է ունեցել բարեփոխում: Նույն Մնացական Մարտիրոսյանին սկզբից որոշեցին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակել, հիմա էլ որոշել են Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակել. անկեղծ ասած, ինձ մոտ մի տպավորություն կա՝ կա՛մ Մնացական Մարտիրոսյանն ինչ-որ գործողություն է իրականացրել, որի համար պիտի շնորհակալություն ասեն, կա՛մ ինչ-որ մի բան պիտի անի, այլապես չկա տրամաբանություն. ՀՀ-ում չկա՞ ուրիշ դատավոր, որն ավելի քիչ խոցելի լինի»: Կարապետյանցի պնդմամբ՝ ՀՀ ներկայիս իշխանությունը, ինչպես նախկինը, այլ խնդիր է լուծում. նրանց ևս պետք են խոցելի դատավորներ, դատախազներ, քննիչներ, որովհետև մութ անցյալ ունեցողին կառավարելը շատ հեշտ է: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
